![]()
Հաստատված խաղաղությունը մի կողմ դնել նշանակում է բացել պատերազմի դաշտը, առավել ևս այն խոսույթով, որով Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերն իրենց ամենօրյա խոսույթով, ռեժիմով բարձրաձայնում են, որդեգրում են ու հանդես գալիս այդ դիրքերից։
«Սա է պատճառը, որ ասում ենք՝ այս խաչմերուկը պատմական խաչմերուկ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Մենք հաստատել ենք այդ խաղաղությունը, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը: Հիմա իմ նշած ուժերը փորձում են բացել այդ դուռը, և դա միանշանակ ճակատագրական սպառնալիք է ՀՀ անվտանգությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
![]()