Ժողովրդագրություն և իրականություն․ ի՞նչ են ցույց տալիս թվերը

Այսօր որոշ շրջանակներ փորձում են մեղադրել գործող իշխանություններին՝ պնդելով, թե Արցախից բռնի տեղահանվածների համար սոցիալական ծրագրերը բավարար արդյունավետ չեն։

Հնչում են բազմաթիվ ամպագոռգոռ հայտարարություններ։ Հատկապես նրանց կողմից, ովքեր այսօր իրենց ներկայացնում են որպես «իրական հայրենասերներ» և համոզում են, որ հենց իրենք են ամենից շատ մտահոգված Արցախի ճակատագրով։

Բայց այստեղ առաջանում է մի շատ պարզ և բնական հարց․

իսկ ի՞նչ է արվել 90-ականներին՝ հենց այդ նույն մարդկանց կողմից, երբ երկիրը կանգնած էր անհամեմատ ավելի մեծ հումանիտար ճգնաժամի առաջ, և կառավարման պատասխանատվությունը նրանց ձեռքում էր։

Մինչ հակամարտությունը, 80-ականների վերջ, Հայաստանի բնակչությունը կազմում էր մոտ 3.3–3.5 միլիոն մարդ։

Երկիր սկսեցին զանգվածաբար տեղափոխվել Ադրբեջանից եկած հայեր՝ մոտ 350–400 հազար մարդ։

Կարճ ժամանակահատվածում բնակչությունը նույնիսկ աճեց՝ հասնելով մոտ 3.6–3.7 միլիոնի։

Թվում էր՝ աճ կա։

Բայց հետո տեղի ունեցավ այլ բան։

Ծանրագույն տնտեսական ճգնաժամի, հստակ թիրախային ծրագրերի բացակայության և ապագայի տեսլականի չձևավորման պայմաններում մարդիկ սկսեցին հեռանալ երկրից։ Եվ հեռանում էին ոչ միայն բռնի տեղահանվածները, այլ նաև Հայաստանի բնիկ բնակիչները։

Արդյունքում արդեն 90-ականների կեսերին բնակչությունը նվազեց՝ հասնելով մոտ 3.0 միլիոնի։

2008–2010 թվականներին բնակչությունը մնաց մոտ նույն մակարդակի վրա՝ մոտ 3.0–3.2 միլիոն մարդ։

Փաստորեն, երկիրը այդպես էլ չկարողացավ վերականգնել 90-ականներին կորցրած ժողովրդագրական ներուժը։

Վերջին իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեց մոտ 120–150 հազար բռնի տեղահանված մարդ։

Բայց այս անգամ պատկերը այլ էր։

Եթե 2018 թվականին Հայաստանի բնակչությունը կազմում էր մոտ 2.6–2.9 միլիոն, ապա այսօր այն հասել է մոտ 3.0–3.1 միլիոնի։

Եվ ամենակարևորը․ տեղահանվածներից արտերկրում է գտնվում մոտ 20 հազար մարդ, այսինքն՝ ճնշող մեծամասնությունը մնացել է Հայաստանում։

Այս պատկերը ձևավորվել է բացառապես անվճար բուժօգնության, օրեցօր բարելավվող բնակարանային ծրագրերի, բնակարանային վարձի փոխհատուցման և բազմաթիվ այլ սոցիալական ծրագրերի արդյունքում։

Մի բան ակնհայտ է․ մարդկանց հնարավոր չէ պահել լոկ խոսքերով, կենացներով կամ շուրջպարերով։ Նրանք մնում են այնտեղ, որտեղ կա անվտանգություն, պայմաններ և ապագայի զգացում։

Մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, վիճել, չհամաձայնել միմյանց հետ։ Բայց կա մի բան, որը կախված չէ կարծիքներից՝ դա թվերն են։

Եվ հենց դրանք են խոսում ամենաբարձր ձայնով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ