![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 20-ի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 20-ից ազատել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման տեքստում:
Արա Ֆիդանյանը Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար էր նշանակվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին 12 ամիս փորձաշրջանով։
![]()