Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ: Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող Սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։

Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և սպասել նոր Սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը»,- ասվում է ԱՆ հրապարակած տեքստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ