![]()
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանին հասցված գիշերային հարվածների ընթացքում լիկվիդացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ուրբաթ գիշերը իսրայելական ռազմաօդային ուժերը, գործելով ՑԱԽԱԼ-ի հետախուզական տվյալների հիման վրա, հարված են հասցրել և լիկվիդացրել են ԻՀՊԿ մամուլի քարտուղար և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալի Մոհամմադ Նաինիին»,- ասված է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
ՑԱԽԱԼ-ում Նաինիի սպանությունն անվանել են ընթացիկ գործողության շրջանակում իրանական վարչակարգի տասնյակ բարձրաստիճան գործիչների լիկվիդացման շարքի մի մաս:
«Իսրայելի բանակը կշարունակի վճռականորեն գործել իրանական վարչակարգի հրամանատարների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»,- հավելել են մամուլի ծառայությունում:
![]()