![]()
«Հիմա բոլոր երկրների հետ մենք ռազմավարական գործընկերության պայմանագրեր ենք կնքում, ինձ կարող եք ասել դրա տարբերությունը պայմանագիր, որ չունենք երկրների հետ պայմանագիր և պայմանագիր կնքելուց, հետո ինչ բոնուսներ ենք ունեցել և ինչ կարգի օպերատիվ կապի մեջ ենք լինում այդ երկրի տարբեր ինստիտուտների կամ պետական մարմինների հետ»,- այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին:
«Բացարձակ շատ լավ տարիներ էին վերջին ընթացքում, ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ ստեղծեց աշխարհի տարբեր երկրներում, տարբեր ձևով են ընկալում ՀՀ-ն, վերջին 30 տարում այն ձևով, որ այսօր ընկալվում է ՀՀ-ն , ոչ մի անգամ այդ ձևով չի ընկալվել, այդքան բարեկամ երկրներ չենք ունեցել: Բայց օրինակ վերցնենք ասիական երկրները, ինձ կարո՞ղ եք ասել դեսպանատները, օրինակ երբ արտակարգ իրավիճակ եղավ ԱՄԷ, Կատար, մյուս տեղերում ֆանտաստիկ ձևով լավ աշխատեց մեր ԱԳՆ-ն, բայց երբ այդ արտակարգ իրավիճակը չկա, օրինակ կամուրջ հանդիսացե՞լ է ՀՀ-Ուզբեկստան, ՀՀ-Տաջիկստան, դեսպանատունն ինչով է զբաղվում , բացի դիվանագիտականից»,- ասաց նա ու շարունակեց.«Ինձ պետք է հասկանալ՝ այդ ինստիտուտը, որ մենք ունենք պետական բյուջեից սնվում է, այդ դեսպանատան վրա պետք է առաջադրանք դրվի՝ այ այսքան տնտեսական կապ ստեղծել, այսքան օգուտ տալ, մեր բոլոր ինստիտուտները, հարթակները, որոնք բյուջեից են սնվում պետք է ՀՀ-ին տասնյակ անգամներ ավելի շատ եկամուտներ բերեն»:
Սաֆարյանն էլ նկատեց, որ ռազմավարական փաստաթղթերով նոր շրջանակ է ստեղծվում, դրանցով հարաբերությունների մակարդակը շատ ավելի բարձրանում է, դրանց հատուկ ուշադրություն է դարձվում:
![]()