![]()
«Դժվար է հիմա ասել, որ Սամվել Կարապետյանն ինչ-որ բան է հայտարարել։ Ես հիմա պետք է հասկանամ՝ մենք գործ ունենք արհեստական բանականությա՞ն, թե՞ իրական մարդու հետ։ Երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ կարձագանքեմ իրեն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրին։
«Այդ մարդիկ իրավունք չունեն խոսեն խաղաղությունից, անվտանգությունից։ Մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չի ծառայել, պիտի պարզաբանում տա, նոր խոսի անվտանգությունից»,- հավելել է նախարարը։
![]()