![]()
«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնավոր պնդումը՝ Հայաստանում հոգևորականների գործակալական ցանցերի հետ կապ ունենալու մասին:
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
![]()