![]()
«ՀՀ սահմաններին պահպանվել է հարաբերական կայուն իրավիճակ՝ պայմանավորված Վաշինգտոնում կնքված փաստաթղթով»:
Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«2025 թվականի ընթացքում սահմանային հատվածներում մարտական պայմաններում զոհեր և վիրավորներ չեն եղել: 2025 թվականին հաստատվել է բանակի կերպափոխման հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է զինծառայողների ատեստավորման, «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շահառուների շրջանակների ընդլայնման, պատրաստության նոր ծրագրերի մշակման, զինված ուժերի հաստիքային ու կազմակերպչական կառուցվածքի բարելավման և այլ աշխատանքներ:
Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակներում ատեստավորվել և ծառայությունը շարւնակում է 6270 զինծառայող: Ատեստավորման գործընթացի ներդրման պահից սկսած՝ ատեստավորվել է դիմողների 73 տոկոսը: Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության ներգրավվելու «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շահառու է դարձել 1770 զինծառայող»,- նշել է Պապիկյանը:
![]()