Գողականը ձեր շեֆերն ու շեֆերի շեֆերն են. լարված իրավիճակ ու վիճաբանություն ԱԺ հանձնաժողովի նիստում. տեսանյութ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ուժային կառույցների ներկայացուցիչներն են:

Հանձնաժողովի նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրատվամիջոցների մի մասին անվանել է «ընդդիմադիր դաշտի լրատվամիջոցներ»:

Այս արտահայտությունը որպես վիրավորանք է ընդունել և փորձել պաշտպանություն ստանձնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, սկսվել է վիճաբանություն նրա ու Ալեքսանյանի միջև:

Ալեքսանյանը հորդորել է հանդես չգալ պաշտպանի դիրքերում, Գեղամ Մանուկյանն էլ հակադարձել, թե «գողական» արտահայտություններ են հնչում:

«Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերն են»,- ասել է Ալեքսանյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորել է վեճը շարունակել է նիստից դուրս և թողնել, որ հանձնաժողովը շարունակի աշխատանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ