![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե ուրն է իր պատկերացումներում «ուժեղ» առաջնորդը:
«Եկեք ձեզ ասեմ ուժը որն ա, երեխեք ջան։ Ուժն էն ա, որ կանգնում Եվրախորհրդարանում ասում ես «Իրանը մեր լավ բարեկամն է»։
Ովքեր ծանոթ են Եվրախորհրդարանի անցուդարձին, կհասկանան թե ինչքան ուժ ա պետք էդ 700 հոգու առաջ էս նախադասությունն ասելու ու ծափերի արժանանալու համար։
Բայց գիտե՞ք` սա ինչի շնորհիվ ա. նրա շնորհիվ ա, որ մինչև էդ ուժ ես ունեցել Իրանին ասել «Եվրամիությունը մեր լավ բարեկամն է»։ Ու սա ընդամենը մեկ օրինակ ա, իմ արհեստաբանական ապիներ»,- գրել է Եղոյանը:
![]()