![]()
Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էում տեսանյութ էր հրապարակել, առաջարկելով Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարպետյանին ու Գագիկ Ծառուկյանինուղիղ եթերում առանց օգնության գրել «արհամարհել» բառը, ու եթե 2 տառասխալից պակաս անեն, կընդունի որ ուժեղ են։
Սրան ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր գրասենյակի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերջինս առաջարկում է վարչապետին ուղիղ եթերում 42 հատ պեռաշկի ուտել։
Ուշագրավ է, որ վարչապետի բարձրացրած հարցը վերաբերում էր Քոչարյանի ու 2 օլիգարխների գրագիտությանը, սակայն քոչարյանները խոսում են լափելուց, այն՝ ինչ իրենց մոտ լավ է ստացվել։
![]()