Վարչապետ Փաշինյանի կենացը՝ Տավուշի մարզում

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 22-ին  ռազմամարզական վարժարանում վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարի Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի ծավալն արդեն հասել է 171 մլն դոլարի:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` սովորաբար տնտեսության զարգացում ասելով՝ նկատի են ունենում խոշոր բիզնեսը, կապիտալը: Վարչապետը նշել է, որ դժվար է գերագնահատել դրա դերը տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանում այսպես թե այնպես խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերը կլուծի:

«Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովը նպատակ ունի տեղի և օտարերկրյա ներդրողներին ներկայացնել մարզի հեռանկարային և գերակա ոլորտների ներուժը, նպաստավոր գործարար միջավայրի ապահովման գործիքները, ներդրումներ ներգրավելու, նոր գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև քննարկումների և փորձի փոխանակման միջոցով արդյունավետ նոր բիզնես մոդելներ ստեղծելու հնարավորությունները:

Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են Տավուշի մարզում արտադրվող գյուղմթերքի, վերամշակող և այլ ոլորտների ցուցահանդեսային նմուշներ, որոնց կծանոթանա նաև վարչապետ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ