ՀՀ վարչապետը կանգնեց կարգավորման և խաղաղության հաստատման ճանապարհի վրա, որը գրեթե աներևակայելի էր թվում

ՀՀ վարչապետը կանգնեց կարգավորման և խաղաղության հաստատման ճանապարհի վրա, որը գրեթե աներևակայելի էր թվում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Գոյություն ունեն հերոսներ, որոնց հետ ճակատագիրը չափազանց անարդար է վարվել։

Դրանք այն մարդիկ են, որոնց հերոսության մասին մենք նույնիսկ պատկերացում չունենք, թեև հենց նրանք երբեմն փրկել են մեր կյանքը կամ կանխել աղետը։

Նրանք իրենց հետևից չեն թողնելու ոչ հուշարձաններ, ոչ էլ պատմության դասագրքերում հերոսական գրառումներ։

Շատ դեպքերում նրանք նույնիսկ իրենք չեն էլ հասկանում, թե որն է իրենց վաստակը։ Մենք հիշում ենք նահատակներին, որոնք զոհվել են որևէ հայտնի ու բարձրաձայն գործի համար։

Նրանց անունները հիշատակվում են գրքերում, նրանց սխրանքները ուսումնասիրում են սերունդները։

Բայց նրանց մասին, ովքեր մղել են մեզ անհայտ պայքար և հաղթել են այդ պայքարում, մենք գրեթե ոչինչ չգիտենք։

Եվ շատ հաճախ՝ հենց այն պատճառով, որ նրանք հասել են հաջողության։ Այս երևույթի վառ օրինակներից մեկը, իմ կարծիքով, Հայաստանի վարչապետն է։

Նա ստիպված էր ընդունել որոշումներ, որոնք բացասական են ազդել նրա սեփական հեղինակություն վրա, վտանգի տակ են դրել նրա քաղաքական ապագան, իսկ երբեմն նաև իր և իր ընտանիքի անվտանգությունը։

Նա գնացել է չափազանց ցավոտ զիջումների և իր վրա է վերցրել երկրի ապագայի համար ծանր պատասխանատվություն։

Այո՛, նա ստիպված եղավ համաձայնվել Արցախի կորստի հետ՝ մի վերք, որը դեռ երկար ժամանակ ցավ է պատճառելու յուրաքանչյուր հայի։

Նա նաև ստիպված եղավ գնալ դժվար և հասարակության կողմից հաճախ միանշանակ չընդունվող որոշումների, այդ թվում՝ Տավուշում։

Սակայն միևնույն ժամանակ նա հաստատակամորեն կանգնեց վերջնական կարգավորման և խաղաղության հաստատման ճանապարհի վրա՝ այն խաղաղության, որը դեռ ոչ վաղ անցյալում հայկական հասարակության համար գրեթե աներևակայելի էր թվում։

Դուրս գալ հակամարտության փակ շղթայից, սկսել ազատվել նախկին կախվածությունից և փորձել կառուցել տարածաշրջանային հարաբերությունների նոր համակարգ:

Սրանք խնդիրներ են, որոնք պահանջում են ոչ միայն քաղաքական կամք, այլև պատրաստակամություն ընդունելու ամբողջ քննադատությունն ու հարվածները սեփական անձի նկատմամբ։

Այսպիսի որոշումները հազվադեպ են բերում ժողովրդականություն։ Ընդհակառակը՝ դրանք հաճախ առաջացնում են ցավ, վեճեր և սուր քննարկումներ։

Բայց հենց այդպիսի պահերին է դրսևորվում առաջնորդի իրական պատասխանատվությունը՝ երբ նա ընդունում է ոչ թե ամենահարմար, այլ ամենաանհրաժեշտ որոշումները՝ հանուն երկրի ապագայի։ Հնարավոր է՝ հենց նման որոշումներն են դառնում այն աննկատ սխրանքները, որոնց շուրջ ժամանակակիցները վիճում և դատապարտում են, բայց որոնց իրական իմաստը սկսում է բացահայտվել միայն տարիներ անց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ