![]()
Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերությունը ցավալի դեպքի մասին է տեղեկացրել։
«Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել։
Թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է»,-ասված է հայտարարության մեջ։
![]()