![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանը սեփական դեմքով սարսափում է դուրս գալ հանրության առաջ և խոսել, քանի որ հայերեն խոսքի խնդիր ունի:
«Խոսում են ուժեղ լինելու մասին, բայց փնտրում են պետություն, որ մշտապես մեր տերն ու տիրակալը կլինի: Խոսում են ուժեղ լինելու մասին, բայց մտածում են՝ իրենք ոչ մի բան են, պարտադիր մեծ ախպեր պիտի լինի: Քիչ է մնում մուսկուլ ցույց տան, ասեն՝ մենք ուժեղ ենք: Ծիծաղելի են»,- նկատում է նա:
Ըստ պատգամավորի՝ հայ ժողովուրդը երբեք չի ընդունել, որ իր վրա դրսից մարդ են բերել:
«Այս մարդկանց կապիտալի հսկայական հատվածը գնում է ՌԴ, ինչո՞ւ են ուզում գալ իշխանության»,- հարց է հնչեցնում նա, ապա շեշտում. «Ընդդիմությունից ոչ մի ուժ չի կարող 50+ հավաքել, վերջում միանալու են, ձայները տան Ռոբերտ Քոչարյանին»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()