ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա. Դավիթ Խուդաթյան

«Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել ենք ՀՀ-ի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացման հարցը»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Նրա խոսքով՝ այն տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա:

Խուդաթյանը մանրամասնել է, որ երկու երկրները որոշել են այդ հարցով ուսումնասիրություններ իրականացնել՝ հասկանալու անհրաժեշտ ներդրումների ծավալը:

«Մենք պատրաստակամ ենք այդ ներդրումներն իրականացնել, օր առաջ այդ աշխատանքները սկսել այն պատկերացմամբ, որ դա կանեն նաև Թուրքիայի գործընկերները, ինչը լրացուցիչ ամրություն կտա ՀՀ-ի և Թուրքիայի էներգետիկ համակարգերին»,- ընդգծել է նախարարը:

Դիտարկմանը՝ անվտանգային խնդիրների առաջացման ռիսկ չի՞ տեսնում, Դավիթ Խուդաթյանն արձագանքեց. «ՀՀ էներգետիկ համակարգը միացված է Իրանի, Վրաստանի էներգետիկ համակարգերին, այս երկրներից էլեկտրաէներգիա ենք ներմուծում և արտահանում, նույնը պատրաստվում ենք անել նաև Թուրքիայի հետ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ