Տղամարդկային արժանապատվությամբ ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը որևէ կապ չունի իմ տարած ձայների հետ. Դանիելյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հավատացնում է, թե նեղացած չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ չեղարկվել է իր թեկնածությունն ու առաջիկա ընտրություններին չի մասնակցելու։

Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք խարդախության հետևանք է, որ իր թեկնածությունը չեղարկվել է։

«Ես խարդախ մարդ չեմ, ինձ ճանաչողները լավ գիտեն»,- ասաց նա՝ հերքելով, թե կեղծիքների է դիմել, ինչի հետևանքով էլ շատ ձայներ է ստացել։

ՔՊ-ականը հերքեց, որ կառավարությունում պաշտոն կստանա, քանի որ մտերիմ է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ ու հենց նրա շնորհիվ է, որ շատ ձայներ էր ստացել։

«Ո՛չ, ես ձեզ տղամարդկային արժանապատվությամբ ասում եմ, որ Արայիկ Հարությունյանը որևէ կապ չունի իմ տարած ձայների հետ, ես իր հետ նման խոսակցություն չեմ ունեցել»,- նշեց Դանիելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ