![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և զորակցության համար:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ:
Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին 93 տարեկան հասակում։
![]()