![]()
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է մի ռեպորտաժ, որում ներկայացվել է ապատեղեկատվություն, ինչպես և մանիպուլյատիվ կերպով փորձ է արվել հակասություն գտնել ՆԳ նախարարության և Քննչական կոմիտեի պատասխանների միջև։
««Ազատություն» ռադիոկայանի լրագրողը գրավոր հարցում է ուղարկել ՆԳՆ և ի թիվս այլ հարցերի՝ նշել՝ «Խնդրում ենք պարզաբանել՝ 2025թ․ ինչու է ոստիկանության կողմից ձև 8 տեղեկանք տրամադրվել նախկինում ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ վերաբերյալ»։
Ի պատասխան հարցման՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես պարզաբանել էր, որ «ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում նշված քաղաքացու ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ վերաբերյալ 2025 թ․-ին տրամադրած ձև 8 տեղեկանք ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ»։
Քննչական կոմիտեն, ի պատասխան լրագրողի հարցման, նշել է, որ «․․․ բաժնում քննված քրեական վարույթով անձի նախկին ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ տեղեկանքը վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ստացվել է իրավասու պետական մարմնից՝ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնից․․․»։
Չնայած այս հստակ պատասխաններին՝ լրագրողը հրապարակել է ակնհայտ սխալ տեղեկատվություն։
Վերահաստատում ենք, որ ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում նշված քաղաքացու ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ վերաբերյալ 2025թ․-ին տրամադրած ձև 8 տեղեկանք ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ։ Ընդհակառակը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկանքը պարունակում է անձի ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը՝ անկախ դրա մարված կամ հանված լինելու հանգամանքից։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ կոնկրետ քրեական գործի շրջանակներում նշանակված պատժի վերաբերյալ պարզաբանումները գտնվում են դատական իշխանության իրավասության շրջանակում։
Հորդորում ենք «Ազատություն» ռադիոկայանին հանդես գալ համապատասխան հերքմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
![]()