![]()
Փաստորեն Սամվել Կարապետյանն ու նրա թիմակիցները «ուժեղ Հայաստան» փորձում են կառուցել արհեստական բանականության օգնությամբ կառուցված ուղերձներով և սոցիալական ցանցերի ֆեյք էջերով։
Վերջին շրջանում ակնհայտ է դառնում, որ Սամվել Կարապետյանի և նրա թիմակիցների առաջ քաշած «ուժեղ Հայաստան» թեզը ոչ այնքան իրական տեսլական է, որքան արհեստականորեն փաթեթավորված տեղեկատվական նախագիծ։
Այն, ինչ ներկայացվում է որպես գաղափարական հենք, իրականում թվային տեխնոլոգիաներով կառուցված պատրանք է։ Խնդիրը միայն այն չէ, որ «ուժեղ Հայաստանը» մնում է դատարկ կարգախոս։ Ավելի մտահոգիչն այն է, թե ինչ անլուրջ մեթոդներով է այն տարածվում։
Սոցիալական ցանցերում ակնհայտորեն գործարկվում են ֆեյք էջեր, կեղծ ակտիվություն և նույնաբովանդակ գրառումների հոսք, որոնք ստեղծում են լայն աջակցություն ունենալու պատրանք։ Սա արդեն ոչ թե քաղաքական հաղորդակցություն է, այլ տեղեկատվական մանիպուլյացիա։
Սամվել Կարապետյանի՝ արհեստական բանականության միջոցով, կամ ավտոմատացված գործիքներով գեներացված ուղերձները ևս մեկ շերտ են ավելացնում այս խնդրին։ Հերթական անգամ ցույց տալով, որ այս մարդիկ հանրության հետ խոսելու, իրականության հետ առերեսվելու խնդիր ունեն։
Մինչդեռ, երբ խոսքը վերաբերում է երկրի ապագային, նման մեխանիկական և ոչ անկեղծ հաղորդակցությունը մեղմ ասած անլուրջ է։ Խոսվում է «ուժեղ Հայաստանի» մասին, բայց կիրառվում են թույլ և խոցելի գործիքներ։
Ուժեղ պետությունը չի կառուցվում ֆեյք էջերով, չի ձևավորվում ավտոմատ գեներացված ուղերձներով և չի կայանում էժանագին քարոզչական պատրանքներով։ Եթե գաղափարը չի դիմանում իրական, բաց հանրային քննարկմանը և պահանջում է արհեստական ակտիվացում՝ թվային մանիպուլյացիաների միջոցով, ապա խնդիրն արդեն գաղափարի մեջ է։
Եվ վերջապես՝ հասարակությունն այլևս այն մակարդակի վրա չէ, որ չտարբերի իրական աջակցությունն ու ֆեյքերի և արհեստական ուղերձների ստեղծած աղմուկը։ Ստով կառուցված «ուժեղ Հայաստանը» չի դիմանալու առաջին իսկ ճշմարտությանը։
![]()