ՀՀ-ն կմասնակցի ամենաբարձր մակարդակով, Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես կաթողիկոս. Փաշինյանը՝ Իլիա II-ի հուղարկավորությանը մասնակցելու մասին

«ՀՀ-ն հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով: Պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, անձամբ ցավակցել և մենք ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն ունենանք:

Այլ ձևաչափի մասին չեմ կարող աել, ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես Կաթողիկոս»,- այս մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանն արդյոք չի կարծում, որ պետք է մասնակցչի նաև Գարեգին Բ-ն:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր էր հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ:

Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին 93 տարեկան հասակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ