Այսպիսի վիճակում գտնվող 10 հազար գործող ենթակայաններ ունենք ողջ ՀՀ-ում. Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հերթական նկարներն է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի՝ նախորդիվ հիշատակված ավելի քան 10 հազար 200 հատ տրանսֆորմատորային ենթակայաններից, որոնք վերջին 40-50 տարիներին անդադար լարման տակ են առանց պատշաճ էներգատեխնիկական վերազինման ու վերակառուցման:

Նա նշել է, որ այդ թվի միայն մոտ 5%-ն է վերակառուցվել վերջին 15-20 տարիներին։

«ՏԵ-312 տրանսֆորմատորային ենթակայանը գտնվում է մայրաքաղաքի սրտում՝ Բաղրամյան պողոտայում (630 կՎԱ հզորություն, 6/0,4 կՎ լարում), և սպասարկում է շուրջ 300 սպառողների, որոնցից մոտ 40-ը հանրային սեկտորի օբյեկտ է։

Այսպիսի վիճակում գտնվող, նմանատիպ պարամետրերով օժտված շուրջ 10 հազար գործող ենթակայաններ ունենք ողջ ՀՀ-ում՝ ՀԷՑ-ի բաշխման ցանցում, որից մոտ 25%-ը մայրաքաղաքում է շահագործվում, իսկ մնացածը՝ ՀՀ մարզերում»,- մանրամասնել է նա:

652429002_26657465413846045_7583992510060780278_n.jpg (302 KB)

654476256_26657465690512684_8980064260026748583_n.jpg (272 KB)

654207143_26657465407179379_2584006328136889069_n.jpg (272 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ