Չի լինելու մի վիճակ, որ մեր երկիրը լինի անթերի. երբ գնում ենք իդեալականացման հետևից, կյանքի ռելսերից դուրս ենք թռչում. Փաշինյան

«Մենք անընդհատ փորձում ենք փնտրել, գտնել և կառուցել իդեալներ, ինչը մեզ թույլ չի տալիս առաջ գնալ, որովհետև չկա իդեալական ոչ մի բան: Աշխարհի ոչ մի երկրում ոչ մի իդեալական բան չկա, չկա աշխարհում այդպիսի երկիր, որտեղ բոլոր պրոբլեմները լուծված են, որովհետև երբ բոլոր պրոբլեմները լուծվում են, դու ստանում ես տասնյակ հարյուրավոր նոր պրոբլեմներ, որոնք պետք է լուծես»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ պետք է այդ իդելականության ընկալումից նահանջել. «Կյանքն ինքն իդեալական չէ, երբ գնում ենք իդեալականացման տրամաբանության հետևից, կյանքի ռելսերից դուրս ենք թռչում և սկսում ենք ապրել միֆերով, էմոցիաներով, փչած փուչիկների մեջ և այդպես շարունակ: Մեր երկրում չի լինելու մի վիճակ, որ մեր երկիրը լինի անթերի:

Ընկերություն կա տարեկան 5 միլիարդ հարկ է մուծում, ասում է՝ իբր լավություն եք անում, հիմա էլ 10 միլիոնը դարձրել եք 30 միլիոն, առաջ այս պրոբլեմը չկար, որովհետև այն, ինչ օրենքի մեջ գրված էր՝ չէր գործում, բայց երբ մենք ուզում ենք, որ օրենքները գործեն, օրենքները գործում են, մեկ էլ մյուս դռնից մտնում ասում են՝ սխալ է այս օրենքը: Մյուս կողմից էլ դա դարձնել իդեալական, որ ամբողջությամբ իդեալական գործի՝ այդքան էլ իրատեսական չի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ