Ո՛չ մի լումա ավել, ո՛չ մի լումա պակաս․ Նիկոլ Փաշինյանը՝ հարկային տեռորի մասին

«2024-ից ազդակներ էին գալիս, որ կառավարությունը հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ: Մեր արձագանքն այն է, որ ոչ միայն տեռոր անելու ցանկություն չունենք, այլ ընդհակառակը՝ տնտեսությունը քաջալերելուն ուղղված միլիարդներ ենք ծախսում: Այսօր ընկերություն չկա, որ մեր աջակցությամբ մի հատ մեքենա, սարքավորում գնած չլինի, արտոնյալ վարկ վերցրած չլինի»,- այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր սկզբունքը շատ հստակ է՝ բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն և որ իրենց հարկերը վճարեն, բայց ոչ մի լումա ավել, ոչ մի լումա պակաս»,- ասաց վարչապետը:

Խոսելով կառավրության կողմից հարկային համակարգում որոշ փոփոխությունների մասին, վարչապետը կատալեց.«Այսպիով, հարկային տեռորը հայտարարում եմ փակված»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ