Պակիստանի և Աֆղանստանի միջև մարտական գործողությունները հինգ օրով կասեցվում են

Պակիստանը հինգ օրով կասեցնում է Աֆղանստանի դեմ իրականացվող ռազմական գործողությունը՝ կապված Իդ ալ-Ֆիտր տոնի հետ։ Այս մասին Xսոցիալական ցանցում հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը։

«Առաջիկա իսլամական Իդ ալ-Ֆիտր տոնին ընդառաջ՝ Պակիստանի կառավարությունը սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև եղբայրական իսլամական երկրների՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության, Կատարի և Թուրքիայի խնդրանքով, որոշում է կայացրել հայտարարել Աֆղանստանում ահաբեկիչների և նրանց աջակցող ենթակառուցվածքների դեմ շարունակվող «Գազաբ-լիլ-Հաք» գործողության ժամանակավոր կասեցման մասին», — ասված է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ