Քոչարյանին թվում է՝ մարդիկ ամնեզիա ունեն․ վրեժխնդիր մարդու մտքեր էին

«Բոլորը պետք է հիմա ինչ-որ ձևով տարբերվեն միմյանցից, որովհետև իրենք նույնն են, ողջ ընդդիմադիր դաշտը նույնն է, ընդամենը փորձում են ղեկավարների տեսքով իրարից տարբերվել, որը նորից չի հաջողվելու որևէ կերպ, որովհետև 2018 թվականից մինչ այսօր իրենք համախմբված պայքարել են մեր դեմ, հիմա առանձնացել և պայքարում են միմյանց դեմ, որ մի հատ հասկանան՝ իրենցից առաջատարն ով է»: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունների մասին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Թե ընդդիմադիրների պայքարում ով կհաջողի՝ մեր զրուցակիցը չկարողացավ ասել, բայց, նրա խոսքով, դժվարին պայքար է սպասվում Քոչարյանին և այլոց, որովհետև երկու ճակատով են պայքարում՝ ներքին պայքար՝ ընդդիմության ներսում, թե առաջինն ով է լինելու, թե ով ինչ տեղ կզբաղեցնի, հետո այդտեղից դուրս են գալու երկրորդ ճակատ և ընտրությունների ժամանակ պայքարեն իշխանություն դառնալու համար։

Քոչարյանը հայտարարել է՝ «երկրի բյուջեն վարչապետի անձնական գրպանը չէ, որից սնվում է իր թայֆեն», և երբ իրենք լինեն իշխանություն, երկրում իրական կարգուկանոն կհաստատեն, Արփի Դավոյանն այս առնչությամբ ասաց․ «Ես շատ վիրավորվում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմակիցներին թվում է, թե մենք ամնեզիայով ենք տառապում, ունենք հիշողության խնդիրներ։ Շատ վիրավորական է, որ Ռոբերտ Քոչարյանը, որը եղել է ՀՀ նախագահ, նման կերպ է վերաբերվում մեզ։ Մենք հիշում ենք, թե նա ինչպիսի նախագահ է եղել, Հայաստանի բյուջեն այդ ժամանակ ում է ծառայել, ինչպես է ծառայել, ովքեր են հարստացել, ովքեր են դարձել միլիոնատեր իր մերձավորներից։ Իր ընտանիքում էլ դե բացառիկ տաղանդավոր երեխաներ էին, որոնք միանգամից ինչ-որ հրաշքով հարստացան՝ սեփական աշխատանքով, և կարծում եմ՝ բոլորն են այդպես մտածում։ Ռոբերտ Քոչարյանն անհույս մնացել է հին աշխարհում, էդ մարդը որևէ կերպ նոր իրողություններում տեղ չունի, որովհետև չի զարգացել, իր վրա չի աշխատել, մնացել է 1998-2008 թվականների էդ տարածքներում, էդ ժամանակներում»։

Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ օրերս, երբ իրենք Մեղրիում էին, մեղրեցիներն ասացել են, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք Մեղրիում չի եղել։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ