Այ քեզ «Սուրբ Սրբոց», 400 հզր դրամով տարածք՝ այն էլ զորամասով՝ հանուն «Սրբազան շարժման» և Տավուշի «փրկության»

Քաղաքագետ Ստյոա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գլխավոր դատախազության հաղորդագրությանը, որով դատախազությունը պահանջում է 2017 թվականին Գալստանյանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարածքը, այդ թվում՝ զորանոցը, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:

«Այ քեզ «Սուրբ Սրբոց»․․․

400000 դրամով տարածք՝ այն էլ զորամասով…

Հանուն «Սրբազան շարժման» ու Տավուշի «փրկության»,

Հանուն Ոսկեպարով «Արցախ գնալու»..․

Դատախազությունը պահանջում է Բագրատ Գալստանյանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել ՀՀ-ին։

2026 թվականի մարտի 16-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գալստանյանի՝ պահանջելով Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 1 հասցեում գտնվող հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը և դրա վրա առկա՝ 39.78 քմ մակերեսով բնակելի շինությունը, 30.06 քմ մակերեսով քարե շինությունը, 696.01 քմ մակերեսով զորանոցը, 344.93 քմ մակերեսով ճաշարանը, 35.4 քմ մակերեսով պահեստը, 77.24 քմ մակերեսով փայտե տնակը, 26.84 քմ մակերեսով օժանդակ շինությունը վերադարձնել Հայաստանի Հանրապետության սեփականության»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ