Ընդդիմության համար պետբյուջեի աճը «վնաս» է, որովհետև այդ փողերն այլևս իրենց գրպանները չեն գնում․ Մանավազյան

Սամվել Կարապետյանի եղբորորդին հայտարարել է, թե պատրաստվում են «վերականգնել այն վնասը», որը հասցվել է տնտեսությանը մեր կառավարման օրոք:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ մանրամասնելով․

««Վնաս» ասելով՝ հավանաբար նկատի ունի կրկնապատկված ՀՆԱ-ն, շուրջ 2.5 անգամ ավելացած հարկային եկամուտներն ու միջին աշխատավարձի շեշտակի աճը:

Թվերը խոսուն են.

ՀՆԱ. 2017-ին այն կազմում էր 5 տրլն 564 մլրդ դրամ, իսկ 2025-ի արդյունքներով հասել է 11 տրլն 317 մլրդ-ի:

Պետբյուջեի մուտքեր. 2017-ին հարկային եկամուտները 1 տրլն 156 մլրդ դրամ էին, 2025-ին՝ արդեն 2 տրլն 725 մլրդ:

Այս «վնասները» վերականգնելու խոստում է տալիս մի մարդու որդի, ում հայրը նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից էր: Այն իշխանության, որի օրոք տնտեսությունն ու հարկային մուտքերը տարիներով դոփում էին տեղում, փոխարենը՝ պաշտոնյաների անձնական եկամուտներն էին գրանցում այնպիսի «թռիչքային աճեր», որոնց ծավալներից այսօր՝ ապօրինի գույքի բացահայտումների ֆոնին, մարդիկ պարզապես ապշում են:

Երբ ասում ենք, որ մեր ընդդիմությունն ու նրանց սպասարկող շրջանակները կտրված են իրականությունից՝ հենց սա նկատի ունենք: Նրանց համար պետական բյուջեի աճը «վնաս» է, որովհետև այդ փողերն այլևս իրենց գրպանները չեն գնում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ