![]()
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է երկրի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահվան լուրը:
«Իմ սիրելի գործընկերներ Էսմայիլ Խաթիբի, Ալի Լարիջանիի և Ազիզ Նասիրզադեի, ինչպես նաև նրանց ընտանիքների որոշ անդամների և նրանց ուղեկցողների վախկոտ սպանությունը մեզ խորը վիշտ է պատճառել։ Ես ցավակցում եմ Իրանի մեծ ժողովրդին, և վստահ եմ, որ նրանց ճանապարհը կշարունակվի ավելի մեծ ուժով, քան նախկինում»,- գրել է նախագահը X-ի իր միկրոբլոգում։
![]()