Մոսկվայում ատրակցիոնից երեխաներ են ընկել

Մոսկվայի «Сокольники» մշակութային և հանգստի համար նախատեսված այգում 3 երեխա վնասվածքներ են ստացել կարուսելի խափանման պատճառով:

«Երեխաների  առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրված է Մոսկվայի քաղաքապետարանի առողջապահության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Այգում խափանվել է «Колобок» կարուսելը: Այգու ղեկավարությունն տեղի ունեցածի պատճառներն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ձևավորել: Նախնական տվյալներով՝ կարուսելը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով երեխաներն ընկել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ