Քաղաքացին Նոյակերտ գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել:

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, մեկփողանի որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ և փամփուշտներ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ