![]()
«TRIPP կլինի, «Քաղաքացիական պայմանագիր»-ն էլ կլինի»։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանում ստեղծված իրավիճակը ժամանակավորապես փոխել է ԱՄՆ-ի հետաքրքրությունները տարածաշրջանում:
Ըստ նախարարի՝ ամեն ինչ ըստ պլանավորման ընթանում է:
«Հասկանալի է, կան խնդիրներ, բայց ամեն դեպքում քաղաքական բարձր հայտարարություններն ԱՄՆ-ից նվազագույնն այն մասին են, որ գործընթացն ինչ-որ մի շրջան հետո, հուսով ենք, կավարտվի, և մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամ-հարևան երկիրը կհասնեն համաձայնության:
Կարծում եմ՝ մենք մեր օրակարգով պետք է շարժվենք: Աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք մեր ճիշտ ճանապարհով շարժվենք, մենք միշտ այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով, ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ»,- ասաց նախարարը:
![]()