![]()
2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշեով․
«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ (ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդի — խմբ.)՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»։
![]()