Միայն այս տարվա 2,5 ամսում 5000-ից ավելի դիմում ենք ստացել. Սարգսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

«Ունենք Ղարաբաղից տեղահանված 34 հազար 576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն»։

Այս մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Շուրջ 1000 դիմումներ, այսինքն՝ հրամանագրի նախագծեր, ՀՀ նախագահի աշխատակազմում են, այսինքն՝ օրերի կտրվածքով ևս 1000 անձի մասով հանգուցալուծում կունենանք և կկարողանանք այս պրոցեսն արագացնել»,- նշել է նա:

ՆԳ նախարարը նաև հայտարարել է, որ ունեցել են մերժման 0 դեպք, ինչը ցույց է տալիս ՀՀ կառավարության հանձնառություն՝ ինտեգրման պրոցեսն ավելի արագ իրականացնելու:

«Մենք ունեցել ենք տեղահանված 28 հազար անչափահաս, որից արդեն մոտ 12 հազարը անձնագրավորման եղանակով ստացել է ՀՀ քաղաքացիություն՝ հաշվի առնելով ծնողների քաղաքացիության ստացման հանգամանքը»,- մանրամասնել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ