Բոլոլա անողները

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարկացավ լրագրողի հարցերից, թե ինչու ինքը երեկ՝ հունիսի 18-ին, չի ներկայացել Քննչական կոմիտե՝ հարցաքաննության:

«Գնացեք, գործը բացահայտեք, Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի… Թույլ տուր պատասխանեմ, լարված եկել ես, թույլ չես տալիս մարդը իր միտքը ասի, աղջիկ ջան, հանձնարարություն ստացած ես եկել»,- դիմելով լրագրողին՝ ասաց նա։

Գագիկ Ծառուկյանը կրկին պնդեց, որ ինքն այդ գործի հետ կապ չունի, ինքն ընդամենն իր կարծիքն է հայտնել:

«Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը, լուրջ գործով զբաղվեք, ժողովուրդ ջան»,-շարունակեց ԲՀԿ ղեկավարը: Գագիկ Ծառուկյանը, եթե անհրաժեշտություն տեսներ ՔԿ գնալու, ապա կգնար:

«Եթե Ծառուկյանը կապ ունենար, հիմա Ծառուկյանին 5000 հոգով էին տարել, բայց դրա կարիքը չկա: Ուզում են ինչ-որ թեքեն, խախտեն, ուղղությունները շեղեն»,- եզրափակեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ