Գալյանը մանրամասնել է ՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճար տալու մեխանիզմը

«ՍԴ դատավորներին և տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալու»։

Այս մասին տեղեկությունը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նախարարը պարզաբանել է, որ խոսքն օրենքով սահմանվող վարձատրության միջոցների մասին է, այս դեպքում՝ հավելման:

«Ինչո՞ւ չենք փոփոխում դրույքաչափը, որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտն ամբողջությամբ փոփոխության կարիք ունի, և դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության՝ ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են:

Այսինքն՝ հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում: Մինչև այդ օրենքի ընդունումը սա կարող ենք համարել որպես միջանկյալ լուծում»,- նշել է Գալյանը:

Հարցին, թե ինչքանով են ավելանալու դատավորների հավելավճարները, նախարարը չի մանրամասնել, միայն նշել է, որ դա կախված է դատավորի ստաժից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ