![]()
Հունիսի 15-21-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը կընդունի Դևիսի գավաթի (տղամարդկանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու IV ենթախմբի հանդիպումները։
Հայաստան կժամանեն Ալբանիայի, Անդորրայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի ու Սան Մարինոյի հավաքականները։
Տարվա գլխավոր մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի կազմը կհրապարակվի ավելի ուշ։
Նախորդ անգամ Հայաստանում Դևիսի գավաթի խաղարկություն անցկացվել է 2008 թվականին։
![]()