Մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը

93 տարեկան հասակում, Պատրիարքական Աթոռին բարձրանալուց 49-րդ տարում, մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը:

Այս մասին հայտնել է Aliq.ge-ն։

Այսօրվանից՝ մարտի 17-ից մինչև նոր Պատրիարքի ընտրությունը, Վրաց Ուղղափառ Եկեղեցին կկառավարվի Մետրոպոլիտ Շիո Մուջիրիի կողմից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 17-ին առավոտյան առողջական վիճակի վատթարացման պատճառով Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոսպիտալացվել էր:

Վրաստանի պատրիարքարանը մարտի 17-ի առավոտյան հայտնել էր. «առողջական վիճակի անսպասելի բարդացման պատճառով Նորին Սրբություն և Երանություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ն այս պահին գտնվում է Կովկասի բժշկական կենտրոնում: Վիճակը խնդրահարույց է, սակայն կայուն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ