Հրթիռ է արձակվել Բուշերի ատոմակայանի վրա

Բուշերի ատոմակայանի վրա հրթիռ է արձակվել։

Այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։

«Բուշերի ատոմակայանի վրա թշնամու կողմից արձակված հրթիռը նյութական վնաս կամ զոհեր չի պատճառել», — ասվում է հայտարարության մեջ։

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին լուրջ մտահոգություն հայտնեց Իրանի Բուշերի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է հաշվի առնել հարձակումների հնարավոր հետևանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ