![]()
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդինի քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով:
Այս մասին հայտնել է ԱԳ նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 17-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:
Նախարարները ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր:
![]()