![]()
Մարտի 16-ին համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել:
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, պարզվել է, որ Ոստան գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շան մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել իր բջջային հեռախոսով:
«Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 25-ամյա երիտասարդը ներկայացել է Արտաշատի բաժին և խոստովանել արարքը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
![]()