![]()
GTB Steel ընկերությունը հեղափոխություն է արել ամրանների արտադրության ոլորտում: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ընկերության շնորհիվ պատրաստվում է ամրաններ արտահանել դեպի Բուլղարիա:
GTB Steel ընկերության տնօրենի տեղակալ Տիգրան Սարգսյանն ասում է՝ արտահանելու «խենթ» միտքն առաջինն իրենց մոտ է առաջացել:
Ոլորտում, սակայն, սա միակ հեղափոխական մոտեցումը չէ:
GTB Steel ընկերությունը, որը մեկ տարուց ավելի է՝ գործունեություն է ծավալում և հայկական շինարարական շուկան ապահովում որակյալ ամրաններով, հերթական նորարարությունն է բերում շինարարական շուկա:
Ancon անգլիական հանրահայտ ապրանքանիշի՝ ամրանների մեխանիկական միակցման համակարգերի լուծումները կիրառվել են տարբեր միջազգային նախագծերում, որը հիմնականում բարձրահարկ շենքերի, էստակադաների և տարբեր խոշոր ենթակառուցվածքային կոնստրուկցիաների համար առաջարկում է նորարարական լուծումներ բարձրորակ մետաղական ամրացման և կապող համակարգերի կիրառման միջոցով։
Ըստ GTB Holdings ընկերության փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանի՝ աշխարհը հետզհետե հրաժարվում է զոդման տեխնոլոգիայից, որովհետև նոր տեխնոլոգիան խնայում է և՛ գումար, և՛ ժամանակ և որակապես գերազանցում է զոդման տեխնոլոգիային:
Վարդանյանը ուրախությամբ նկատում է, որ որոշ շինարարներ արդեն իսկ ծանոթ էին տեխնոլոգիային։
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «ԱՇՆ ՓՐՈՋԵՔԹ» ընկերության հիմնադիր-գլխավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի խոսքով՝ սա ապագայի տեխնոլոգիա է, այն ավելի հարմար է ռոբոտների, քան մարդկանց համար:
GTB Steel ընկերության տնօրենի տեղակալ Տիգրան Սարգսյանը հավելում է՝ նոր տեխնոլոգիան հեշտ է, արագ ու ավելի ապահով, քանի որ չկան զոդողի կարիք, ամրանի կորուստ, վերամբարձ կռունկի, հավելյալ մարդկային ռեսուրսների կարիք. լեգոյի նման արագ հավաքում ու անցնում ես աշխատանքի մնացած փուլերին:
Սարգսյանն ընդգծում է՝ մեխանիզմն այնքան ապահով է, որ ամբողջ աշխարհում ատոմակայանները միայն այս եղանակով են կառուցվում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()