![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի համագործակցությունը շարունակելը, հեգնում է՝ ասելով, թե ցնցվել են, երբ իմացել են, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցել. «Չենք իմանում՝ ինչպես մարսենք այդ լուրը»:
Անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությանը, թե ինքը չի հանգստանալու, մինչև գործող իշխանությունը չգնա, պատգամավորը նկատում է. «Նույնիսկ եթե մենք իշխանությունից գնանք, չի հանգստանալու Քոչարյանը․ ժողովուրդը դա չի թողնի»:
Նա նաև մեկնաբանում է Քոչարյանի մեկ այլ հայտարարություն, թե սիրում է երկիրն ու ժողովրդին. «Քոչարյանը երկիրն ու ժողովրդին սիրում էր, դրա համա՞ր էր ծեծում, Մարտի 1-ին զորք հանում»:
Իշխող ուժի անդամն այն կարծիքին է, որ եթե ընդդիմությունը միավորվի, վարչապետ կդարձնի իրենց միջի «ուժեղ» տղային՝ Ռոբերտ Քոչարյանին. «Սամվել Կարապետյանը վարչապետ չի կարող դառնալ. Ռոբերտ Քոչարյանն էդ շանսը նրան չի տա»:
Թագուհի Ղազարյանը միաժամանակ շեշտում է. «Մեր նշաձողն այն է, որ ընտրություններին ունենանք 65% ձայն և իրականացնենք սահմանադրական փոփոխություններ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()