![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել։
«Բոլոր նրանց համար, ովքեր ասում են, որ 80 հազար մարդ ընտրությունների համար բերելն լոգիստկի անհնարին է, ասեմ, որ անցյալ տարվա մայիս ամսին միջինում օրական 15 հազար մարդ էր մուտք գործել ՀՀ։
Բոլոր նրանց համար, ովքեր ասում են, որ դրա համար պետք է ահռելի ռեսուրսներ ծախսել, ասեմ, որ դա մոտավորապես 10 անգամ ավելի քիչ է, քան նույն Ռուսաստանը ծախսում է Ուկրաինայից մի հերթական գյուղի կամ փոքր քաղաքի ավերակները գրավելու համար»,- գրել է նա։
![]()