Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է

Դատարանը վերացրել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ տնային կալանքը։

Տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։

Հիշեցնենք՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով՝ ընտրական իրավունքը խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։

Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ