Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը

Լիբանանի Ալ-Կաա գյուղում՝ Սիրիայի հետ սահմանին, որպես խաղաղության խորհրդանիշ տեղադրվել է Հիսուս Քրիստոսի 26 մետր բարձրությամբ արձանը։

Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է նախագծի հեղինակ Ֆադի Էլյաս Ավադը։

«Արձանը տեղադրելու գաղափարը վաղուց գոյություն ուներ, սակայն ներկայիս պայմաններում այն դարձել է ավելի խորհրդանշական և նշանակալից։ Քրիստոսի արձանը մեր խաղաղության ուղերձն է և նշան այն բանի, որ քրիստոնյաները մնում են իրենց հողի վրա»,- ասել է Ավադը։

Նա պատմել է, որ իր հարազատ բնակավայրում տեղադրված արձանը բաղկացած է 10 մետր բարձրությամբ պատվանդանից և բուն արձանից, որն ունի 16 մետր բարձրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ