«Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մարտի 17-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են Վաղարշապատի քննչական բաժին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է:

Մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ