Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում շինարարության հետ կապված խնդիրներ ունեինք, դրանք կարգավորելու համար մեծ ջանք են

«Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆինանսավորումն ամեն տարի ավելացել է պետության կողմից: Պետությունը երբեք այսչափ աջակցություն չի տրամադրել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ես ոլորտը համակարգող նախարարության պատասխանատուն եմ, ես ավելի մանրամասն եմ տեսնում խնդիրները, քան կարող է տեսնել որևէ այլ պատկան մարմին, կամ այլ դիրքում գտնվող անձ: Եթե այլ դիրքից տեսանելի է մեկ խնդիր, ինձ համար տեսանելի է տասը խնդիր, ես հարկ եմ համարում խոսել խնդիրների մասին:

Այն, որ մենք շինարարության մասով ունեինք խնդիրներ և այդ խնդիրները կարգավորելու համար մեծ ջանք ենք դրել, դա եղել է թափանցիկ, պարզ, հանրային: Եթե ձեզնից մեկն ուզում է՝ այս շաբաթ կարող եք ինձ ուղեկցել»,-նշել է նա:

Նախարարը հավելել է, որ սեպտեմբերից սկսած ամեն շաբաթ այցելում է Ցեղասպանության հուշահամալիր, անձամբ տեղում հետևում շինաշխատանքներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ