ՀՀ ԱԳ նախարարն ուղևորվում է Օման. ինչ օրակարգ է նախատեսված

Մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։

Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ